«…վերջինս, անցնելով դեղին մամուլի եւ անբարոյականության բոլոր սահմանները, հեգնում է Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու զրպարտում նրա ղեկավարին…»:
Հերիք չի մարդիկ ՀՀԿ-ական պատգամավոր են դառնում, հանձնաժողովներում ընդգրկվում, արտասահմաններով շրջագայում, դեռ մի հատ էլ օմբուդսմենություն են անում Էդվարդ Նալբանդյանի համար: Ո՞նց կլնի. հանկարծ որեւէ լրագրող համարձակվել է քննադատել արտաքին քաղաքականության ռահվիրային, այդ աֆրիկասեր մտքի տիտանին: Սա ՀՀԿ երիտասարդ պատգամավորի համար աններելի է: Մինչդեռ մեր երկրի արտաքին գործերն այնքան վատ վիճակում են, որ նույնիսկ մարդու հեգնելն արդեն չի գալիս: Իսկ ահա զրպարտությունը ՀՀԿ-ի համար նույնիսկ վարչապետի կիթառ նվագելու մասին լուրերն են: