Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կարդիականացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով, Լոռու և Տավուշի մարզպետներին և համապատասխան համայնքի ղեկավարներին հանձնարարեց ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 90+191 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից:

Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց կապի եւ տրոնսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով 2016 թվականին նախատեսվում է սկսել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի» իրականացման աշխատանքները:




Լրահոս