
«Երիտասարդությունն այսօր մեր երկրում հզոր ուժ է, ում հետ հաշվի են նստում, հարգում են, ում վստահում են ամենապատասխանատու ծրագրերը: Այսօրվա 20, 30 տարեկան երիտասարդներն են վաղը դառնալու Հայաստանի զարգացման ծրագրերի գլխավոր գործող անձինք»:
Մենք, իրոք, ունենք հիանալի երիտասարդություն, սակայն կա վտանգ, որ նրանցից շատերին կրկին կդարձնեն ՀՀԿ-ական, ինչն էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի հետզարգացման, դեգրադացման եւ դատարկման համար: Բայց մինչ օրս փաստ է, որ ՀՀԿ-ական երիտասարդության հետ հաշվի չեն նստում, այլ նրանց ուղղակի պարտադրում են: Հետաքրքիր է՝ երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավորն իր այս պաթետիկ խոսքերը գրելիս իրեն է՞լ նկատի ունի, թե՞ արդեն իրեն կայացած ՀՀԿ-ական եւ ապագա ծերակույտի անդամ դառնալու հավակնորդ է համարում: Սա «հատուկ ճշգրտման» թեմա է: