Ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ  ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով  է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 604 վնասված լամպ, ևս 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում: Նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային տարածք: Ընթացքի մեջ են Քրիստափորի փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքները:

«Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում  ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:




Լրահոս