ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ետճգնաժամային փուլում ենք, բայց պարտադիր չի, որ ետճգնաժամային փուլը ճգնաժամից շատ տարբերվի: Այսինքն՝ ետճգնաժամային փուլի ֆոնը ես դրական չեմ համարում: Բոլոր դեպքերում վիճակագրական աճ կա, բայց աճի որակը շատ վատն է, եւ հետեւանքները բերում են տնտեսության համար ոչ բարենպաստ միջավայրի ձեւավորման»:

Միքայել Մելքումյան «168»

Շատ մխիթարիչ խոսք էր, այսուհետ կարող ենք մեզ երջանիկ համարել, քանի որ ետճգնաժամային փուլ է, հետեւաբար, ամեն ինչ նորմայի մեջ է, նույնիսկ վիճակագրական աճ կա, պարզապես որակն է ցածր… Մեր պատգամավորները չեն հասկանո՞ւմ, որ իրենց դատարկաբանություններն ու մխիթարիչ խոսքերը վաղուց արդեն ակտուալ չեն, որովհետեւ լուծում չեն առաջարկում, այլ ընդամենը առկա ողորմելի վիճակն արդարացնելու եւ երկարաձգելու փորձեր են: Եթե չեք կարողանում լուծումներ առաջարկել, գոնե ծաղրածուություն մ՛ի արեք: Ի՞նչ աճի մասին կարող է խոսք լինել, երբ երկիրը կազմաքանդվում է:




Լրահոս