Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շավարշ Քոչարյանը` բանակցությունների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերգեյ Լավրովի Հայաստան այցի ժամանակ չի կարող չքննարկվել ղարաբաղյան թեման: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին` նա նշեց. «Տարբեր լրատվամիջոցներ, տարբեր հրապարակումներ են անում, որոնք իրականությունից հեռու են: Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում են պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:

Անդրադատնալով ԼՂՀ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանը, նա ընդգծեց. «Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և ներկա իրավիճակում անհնար է հաշվի չառնել Ադրբեջանի կեցվածքը, այն ագրեսիան, որ նա կատարեց` խախտելով պայմանավորվածությունները: Պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, պետք է հաստատվի զինադադար»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս