Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որին իր թեկնածությունն էր առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ցավոք, այս ընտրություններին ևս իշխանությունները` իրենց հատուկ ձևով, կեղծեցին ընտրությունները` ընտրակաշառք բաժանելով:
Ընտրություններից հետո Սասուն Միքայելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով` մեկնաբանելով Հրազդանում տեղի ունեցած ընտրակեղծարարությունները:
«Ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրության ժամանակ անկանխատեսելի բան չկար, իշխանությունների կողմից կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր: Կային բուլկիներ, սնիկերսներ, ո՞նց կարար չլիներ»: Սասուն Միքայելյանը ընդգծեց` իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու էին ընտրության օրը Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիով մարդիկ բերվել Հրազդան: «Ես չեմ հասկանում` Գագիկ Ծառուկյանն ինչի համար էր այդքան մարդ ուղարկել, թե՞ ուզում էր ինձ վախեցնել: Ինքը լավ գիտի՝ ես էդ կատեգորիայի մեջ չկամ: … Գագիկ Ծառուկյանը ոչ մի բարոյական իրավունք չուներ համագործակցել, ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչի համար էին ժողովրդին բերել»:
Մանրամասնեը` ArmLur.am-ի տեսանյութում: