«Ժողովուրդ»-ը «Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացավ, որ ընկերության ծրագրերում ոչ մի փոփոխություն չի եղել: «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա այսօր, ուղղությունը՝ Իսրայել: Նշենք, որ չվերթի ավիատոմսերն վաղուց արդեն վաճառքում էին: «Ամեն ինչ նախատեսված ծրագրով կիրականացվի, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել մեր չվերթներում: Վաղը (այսօր-խմբ.) իրականացվելու է Երեւան-Թել Ավիվ չվերթը, ըստ նախատեսված ժամանակացույցի»,- տեղեկացրին ավիաընկերությունից:
Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը, Թամազ Գայիաշվիլին եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Թամազ Գայիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության հիմնադիրն է եւ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եղել է վերը նշված վրացական ավիաընկերության փոխտնօրենը: