
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարակին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ և նշեց, որ կարգն արդեն մշակվել է:
«Հիմա այն ներքին շրջանառության մեջ է: Դրանով նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և դրան համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել»,- ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: