Երևանյան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտ ամսին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով:
Մարտի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 2645 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 797 շենքերում`45944 քմ մակերեսով: Դարձյալ մարտ ամսվա վերջի տվյալներով իրականացվել է 3771 քմ-ը: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով: