
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է «զսպվածություն ցուցաբերեն և կայունության վերականգնման հարցով երկխոսություն սկսեն», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացի վերսկսումը, որն ուղղված է կայունության հաստատման, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար»,-հայտարարել է Զախարովան:
Նա «սկզբունքայնորեն կարևոր» է անվանել համաձայնագրերի հիմքում ռազմական ռիսկերի նվազեցման հարցով աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
«Կրկին հաստատում ենք որպես միջազգային միջնորդ ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահող երկրների հետ մեր համագործակցության պատրաստակամությունը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: