ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը արտագնա խաղում հաղթեց  Ղազախստանի հավաքականին`   վաստակելով առաջին երեք միավորը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հաղթանակից հետո այսպես է մեկնաբանել խաղի արդյունքը. «Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել արտագնա խաղում: Ղազախստանի հավաքականը շատ հավասարակշվռած թիմ է: Ինչ վերաբերում է ընդհանուր խաղին, ապա առաջին խաղակեսում մենք լավ էինք գործում, ագրեսիվ, սակայն երկրորդ խաղակեսում փոխեցինք մեր մարտավարությունը եւ ավելի պաշտպանողական ֆուտբոլ խաղացինք: Արդյունքի վրա ճնշումը նկատելի էր: Տղաները մտահոգ էին հանդիպման արդյունքի համար: Երկրորդ խաղակեսում թիմի ագրեսիվությունը նվազեց, սակայն, ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից»: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստները գոլը խփել էին չորրորդ րոպեին, եւ լրագրողներից մեկը հետաքրքրվել է.  եթե արագ գոլ չլիներ, գլխավոր մարզիչը կփոխե՞ր խաղի մարտավարությունը: Ռ. Նազարյանը պատասխանել է, որ չի սիրում խոսել «եթե»-ով, բայց հավելել է. «Կախված խաղի ընթացքից, մարտավարությունը կարող էր փոխվել»:




Լրահոս