Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվողը չկալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանը երկար ժամանակ բուժում է ստացել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարանին` Մուրադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Քիչ առաջ Հովհաննես Մուրադյանի շահերի պաշտպանը` Մարինե Ֆարմանյանը, ArmLur.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը: Հովհաննես Մուրադյանը ստորագրությամբ ազատ է արձակվել և ուղարկվել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում բուժում ստանալու:

Հիշեցնենք, որ Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել:




Լրահոս