Վանաձորում վերջերս ավարտված ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարին մասնակցեցին 10 երկրների 140 մարզիկներ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած 35 ըմբիշներից մեդալներ նվաճեցին հինգը: Աշոտ Տերտերյանը հաղթեց մինչեւ 60 կգ քաշային կարգում, իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) նվաճեց արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանն ու Օհան Գիքինյանը, ինչպես նաեւ Նարեկ Սիրունյանը (66 կգ): Հիշեցնենք, որ մրցաշարն ընտրական էր Հայաստանի ազատ ոճի հավաքականի համար, եւ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը շուտով կնշի այն մարզիկների անունները, ովքեր մեր երկիրը կներկայացնեն սեպտեմբերի 15-22-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:
ՄԱՐԶԻՉԸ ԿՆՇԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ