ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքապետարանը գործարկել է մայրաքաղաքում եղած ցայտաղբյուրները` խոստանալով մինչեւ աշուն ապահովել դրանց աշխատանքը: Հետաքրքիր է իմանալ` քանի՞ ցայտաղբյուր կա Երեւանում, որքա՞ն ջուր են ծախսում դրանք ամեն օր, եւ դրանց խափանման կամ անկանոն գործելու դեպքում ո՞ր կառույցը եւ ի՞նչ եղանակով է թերությունների վերացմամբ զբաղվում:

Գեւորգ Սիրադեղյան (27 տարեկան, քիմիկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցման՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանում կա 2200 ցայտաղբյուր: Խափանման կամ անկանոն գործելու դեպքում թերությունների վերացմամբ զբաղվում է «Երեւան Ջուր» ՓԲ ընկերությունը` վարչական շրջանների կոմունալ բաժինների հետ համատեղ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Թերեւս Երեւանը աշխարհի եզակի մայրաքաղաքներից է, որտեղ խմելու ջրի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում դեռեւս գործում են ցայտաղբյուրները: Ուրախալի է, որ քաղաքապետարանը զբաղվում է դրանց վերագործարկմամբ, սակայն լավ կլինի, որ մի քանի ցայտաղբյուրների դեպքում կիրառված նորամուծությունը` փականը, դրվի բոլոր ցայտաղբյուրների վրա, որպեսզի անցորդը իր ծարավը հագեցնելուց հետո փականը փակի, եւ ջուրն անիմաստ չհոսի: Ափսոս է:




Լրահոս