ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս դիմել եմ Աջափնյակ վարչական շրջանի անձնագրային բաժին՝ անձնագիր ստանալու համար: Լուսանկարվել եմ ոստիկանության տարածքում ՝ աղբամանների կողքին գործող մետաղյա «դոմիկում»: Նկատեցի, որ ոստիկանության «քթի տակ» գործող կրպակում անգամ դրված չէր հսկիչ-դրամարկղային մեքենա: Նկարվելուց հետո պահանջեցի ՀԴՄ կտրոն, սակայն պատճառաբանեցին, որ այն փչացել է: Սա օրենքի կոպիտ խախտում չէ՞:

Արտակ Մովսիսյան (37 տարեկան, վարսահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է»:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Երբ խոսքը վերաբերում է որեւէ «անտեր» օբյեկտի, ապա մեր հարկային մարմինները շատ աչալուրջ են եւ անմիջապես տուգանում են իրավախախտ տնտեսվարողին, սակայն  «Ժողովուրդ»-ը  բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ մայրաքաղաքի կենտրոնում գործող հսկայական սուպերմարկետները օրական տասնյակ միլիոնների առեւտուր են անում առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու:




Լրահոս