Հրապարակ. Աղվան Հովսեփյանի խաչը պատուհաս է դարձել տարածքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նիգ-Ապարան” հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա պատրաստվում է օգոստոսի 17-ին հերթական՝ 1713-րդ խաչը տեղադրել։ Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել։
 
Իրար զոդված երկաթե խաչերի միջով անցնելով՝ քամին սարսափազդու աղմուկ, սուլոց է առաջացնում։ Քանի որ խաչը բարձունքի վրա է, իսկ այստեղ միշտ քամի է լինում, դրա առաջացրած չարագուշակ ձայները տարածվում են հսկա տարածքի վրա։ Այնպես որ, խաչի տեղադրումից հետո այս տարածքում ոչ մի կենդանի ու թռչուն չի մնացել”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս