Հրապարակ.Գրագողին թույլ է տվել դիսերտացիան պաշտպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում, որ մի պաշտոնյա քաղաքագիտությունից դիսերտացիա է ներկայացրել, որը, պարզվել է, ամբողջովին պլագիատ է. ռուսական մի ատենախոսությա մեջ “Ռուսաստան” բառը փոխարինել է “Հայաստան”-ով ու ներկայացրել:
Մինչդեռ քաղաքագիտական առումով հայկական ու ռուսական իրականությունները շատ տարբեր են: Գրագողությունն իրենք բացահայտել են, բայց իշխանական ճնշման տակ գրագողն ստացել է գիտական կոչումը:
Մանրամասները “Հրապարակ”-ի այսօրվա համարում:




Լրահոս