
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Կառավարության դիմաց լարված մթնոլորտ էր: Տուժած խաղողագործները նախորդ տարվանից չեն կարողանում մթերող ընկերություններից ստանալ իրենց հասանելիք գումարները: Գյուղացիները հանդիպում են պահանջել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
Հայտնել ենք նաև, որ այսօր մի քանի խաղողագործ կանչվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ` հարցը քննարկելու, մասնավորապես կառավարության ղեկավարն իր մոտ է կանչել ԱԺ պատգամավոր, Կարո Կարապետյանին և «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանին:
Քիչ առաջ ArmLur.am-ն տեղեկացավ, որ «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանն արդեն սկսել է բաժանել խախողագործների գումարները: