Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը:
Ցուցակը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:
Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չորրորդ տեղում է:
Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զբաղեցնում է 13-րդ տեղը: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 15-րդն է: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ 18-րդ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է ցուցակի 29-րդ տեղը: Նրան է հաջորդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ցուցակում վերջին տեղում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը: