
“Օրերս Դավթաշենի 2-րդ թաղամասի 27 շենքի մի բնակարանից գողություն է կատարվել։ Սակայն ուշագրավն այն է, որ գողությունը կատարել է “Իդեալ” խանութի առաքիչը։ Շինանյութն ստանալուց ժամեր հետո տանտերը նկատել է, որ անհետացել են ոսկյա զարդերը, և ահազանգել է ոստիկանություն։ Կարճ ժամանակ անց դեպքը բացահայտվել է։ Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ գողության ահազանգով քննություն է կատարվում”,-գրում է “Հրապարակ”-ը։
Մանրամասները՝ այսօրվա համարում