
«Պորտու»-ն ցանկանում է վերադարձնել «Զենիթ»-ի հարձակվող Հալկին:«A Bola»-ն հայտնում է, որ պորտուգալական ակումբի նախագահ Պինտու դա Կոշտան արդեն բանակցում է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալի հետ:
Ֆուտբոլիստը ռուսական թիմի հետ պայմանագիր ունի մինչև 2019 թվականը: Հիշեցնենք, որ Հալկը 2012 թվականին «Պորտուից» է «Զենիթ» տեղափոխվել 40 միլիոն եվրոյի դիմաց: