
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 16-ին՝ ժամը 00.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի մոտակայքում գտնվող առվի մեջ ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ.Խ.-ին պատկանող “ՎԱԶ 2101” մակնիշի 21ՍՏ996 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մասամբ ընկել առուն: Ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով: