Մայրաքաղաքում կտեղադրվեն 17 հեծանվային կանգառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանը և “Սիթի փրոմոուշըն” ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների հետ համագործակցելով, նախաձեռնել են խթանել մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթը։ Նախաձեռնությունը ներառում է նաև հեծանվուղիների մշակում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համագործակցության շնորհիվ, “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում, մինչ օգոստոսի 31-ը Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն օգոստոսի 16-ին։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդների մասնակցությամբ։
 
Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։
 
Այնուհետ՝ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են կատարելու մինչև Հանրապետության հրապարակ՝ Վ. Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։
 
Միջոցառումը մեկնարկելու է օգոստոսի 16-ին, ժամը 19։00-ին, 4 տարբեր կետերից, հետևյալ ուղղություններով.
 
1. Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.
2. Լենինգրադյան–Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.
 
3. Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ.
4. “Սասունցի Դավիթ” կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց (,Վստրեչիե կամուրջ), Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ և նույն փողոցով՝ Խորենացի փողոց, ապա Շահումյան հրապարակ։
 




Լրահոս