Մխիթարյանը հույս ունի նվաճել Գերմանիայի գավաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ այս անգամ Դորտմունդի «Բորուսիա»­ին կհաջողվի հաղթել Գերմանիայի գավաթի խաղարկությունում: Դորտմունդիցիները գավաթի խաղարկության կիսազրափկչում առավելության հասան Բեռլինի «Հերտա»­ի նկատմամբ, իսկ Մխիթարյանը խփեց իր թիմի վեջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0 հաշվով: «Իհարկե, արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ լավ խաղացինք: Չեմ կարող պատկերացնել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: 3­0 հաշիվը մեզ համար լավագույնն էր: Արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն:

Խաղից հետո հավաքվեցինք, քննարկեցինք հանդիպումը, հանգստացանք: Երկու օրից շատ բարդ խաղ է սպասում «Շտուտգարտ»­ի դեմ: Պետք է պահպանել բարձր տրամադրությունը ու առաջ շարժվել: Հուսով եմ` այս անգամ կստացվի նվաճել գավաթը: Նախորդ երկու տարիներին չկարողացանք հաղթել եզրափակչում: Բայց այս անգամ ամեն ինչ կանենք, որ երրորդ անգամից ստացվի:

Ինչպես գիտեք Աստված երրորդություն է սիրում: Հուսով եմ` «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում էլ գոլի հեղինակ կդառնամ: Կարևոր է ամեն խաղում գոլի հեղինակ դառնալ ու մեծ հաճույք է հաղթել յուրաքանչյուր խաղում, այդ թվում նաև եզրափակչում: Այնպես որ կանենք ամեն ինչ լավ խաղալու ու հաղթելու համար»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը: Գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»­ն կհանդիպի Մյունխենի «Բավարիա»­ին:




Լրահոս