
ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 17-ին, ժամը 17.45-ին,Թթուջուր-Ծաղկունյաց լեռնաշղթա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել 4-րդ ոլորանի վերջնամասի հողածածք ճանապարհից եւ շուրջ 100 մ գլորվել ձորը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել “Ապարան” բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: