Մեծահասակ և երիտասարդ հեծանվորդների պայքարով՝ մեկնարկեց հեծանվահրապարակի նոր մրցաշրջանը:
«Այս մրցաշարը կազմակերպվել է, որպես նախապատրաստական շրջան: Հայաստանի առաջնությունից առաջ մենք արդեն գիտենք մարզիկի ունակությունների մասին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հեծանվավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Մրցումային առաջին օրը սկրեչ մրցաձևում մեծահասակների մեջ լավագույն եռյակ մտան Պավել Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը և Ռոբերտ Խաչատրյանը: Պատանիների պայքարում առաջատար եռայում էին Լևոն Լավչյանը, Ամո Ասուբովը և Բաբկեն Պողոսյանը:
Երեք օրվա հանրագումարի արդյունքում հայտնի կդառնան հաղթողները և մրցանակակիրները:
Ապրիլի 22-ին հեծանվորդները կմրցեն խմբակային վազքում միավորներով և ապրիլի 23-ին՝ խմբակային վազք՝ դուրս գալով: Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Իտալիայում հուլիսի 12-ից 17-ը:
ՀԱՕԿ լրատվության բաժին