
Ալավերդի-Աքորի ավտոճանապարհին մեքենա է այրվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 18-ին, ժամը 16.33-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.05-ին, մարվել՝ 17.15-ին: Ալավերդի-Աքորի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ամբողջությամբ այրվել է Օպել մակնիշի 26 ՍԼ 689 պետհամարանիշով ավտոմեքենան: