
Օգոստոսի 18-ին, ժամը 21.04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Զաստեֆոնիյա քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են Օպել մակնիշի 73 OR 777 և ՎԱԶ-21099 մակնիշի IPI 199 պետհամարանիշներով (վարորդ` Կ. Լ.) ավտոմեքենաները, ինչից Օպել մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Ջ. (ծնվ. 1959 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: