Օգոստոսի 18-ին` ժամը 18:33-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա֊կով ժամը 18:14-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո֊տում կազմել է 4 բալ, հիպոկեն֊տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.820 և արևելյան երկայնու֊թյան 46.200: Երկրաշարժին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում: Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ: