Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Կոտայքի մարզի Արագյուղի 4-րդ փողոցում այրվել է 250 քմ, Զովունի գյուղի գերեզմանատան մոտակայքում` 400 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը` 1 հա բուսածածկ տարածք,  Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհիի 8-րդ կմ-ի մոտակայքում ` 8 հա ցորենի հնձած արտ, Շիրակի մարզի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում` 250 քմ, Խաչքար թաղամասի 4-րդ շարքի մոտակադաշտում`4 հա խոտածածկ տարածք, Ազատան գյուղին պատկանող դաշտերում` 1 հա, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք եւ 150 կաղնի,Սյունիք գյուղում՝ Խոր ձոր կոչվող տարածքում` 3 հա, Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի մոտակայքում` 200 քմ, Սիսիան-Երեւան ավտոճա-նապարհի 11-րդ կմ-ում՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք եւ 0,5 հա հաճարի արտ, Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 32 հասցեում՝ 300 քմ, Աճառյան փողոցում` թիվ 53 մանկապարտեզի մոտակայքում` 100 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 3 տան բակում`  500քմ խոտածածկ տարածք: 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




Լրահոս