Ռուսական զորքերն իսրայելական ինքնաթիռ են ռմբակոծել. իսրայելական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական զորքերն առնվազն 2 անգամ կրակ են բացել իսրայելական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական Yedioth Ahronoth պարբերականին:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները չեն նշում ռմբակոծման վայրը, ժամանակը, չի հստակեցվում նաև` արդյոք իսրայելական ինքնաթիռը որևէ նախազգուշացում է ստացել:

Իսրայելական ռազմական գերատեսչություններում. պաշտոնական Թել Ավիվում և Մոսկվայում չեն մեկնաբանում իրավիճակը:

Դեպքի մասին հարց էր բարձրացվել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Պուտինը հայտնել էր, որ առաջին անգամ է լսում դեպքի մասին:

Իր հերթին, իսրայելական Channel 10-ը սյուժե էր ներկայացրել այն մասին, որ անցած շաբաթ ռուսական ռազմական ինքնաթիռը չափազանց մոտեցել է իսրայելական ռազմական ինքնաթիռին Միջերկրական ծովում, սակայն դեպքի հետևանքների մասին չէր հաղորդվել:




Լրահոս