
Լուսանկարն արվել է Ջերմուկ քաղաքում: Առողջարանային այս քաղաքը հատկապես օգոստոսին լի է զբոսաշրջիկներով: Ու քաղաքային իշխանությունը պետք է առաջնահերթ զբաղվի մաքրությամբ, սակայն տեսեք, թե ինչ պատկեր է Ջերմուկի սրտով անցնող գետում: Հետաքրքիր է՝ օրվա մեջ գոնե մի քանի անգամ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը չի՞ քայլում քաղաքով, որպեսզի տեսնի, թե ինչ ամոթալի պատկեր է: