![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/fcc2bbde-ec6f-4648-938b-ac2638568d87.jpg)
Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 148 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 118-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 52 հեռախոսազանգ, որոնցից 41-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: