
Նավթի համաշխարհային գներն այսօր վերադարձել են աճին՝ շնորհիվ ամերիկյան արտարժույթի էժանացմանը: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ապրիլի 22-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինն աճել է 1,48%-ով՝ հասնելով մինչև 45,19 դոլար՝ մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի գինը՝ 1,53%-ով՝ մինչև 43,84 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Դոլարի ցուցանիշը (ԱՄՆ-ի հիմնական առևտրային 6 գործընկեր երկրների արտարժույթի զամբյուղում դոլարի փոխարժեքը) նվազել է 0,07%-ով՝ մինչև 94,59 միավոր: