
Այսօր՝ օգոստոսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ՕV 713 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում նշված մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 13 շենքի պատին:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց քաղաքացիներն են դուրս բերել և քաղաքացիների ուժերով էլ տեղափոխել հիվանդանոց:
Էրեբունի բժշկական կենտրոնից ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ վարորդն ու ուղևորը մահացել են:
Մանրամասները՝ shamshyan .com-ում: