Էկվադորում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էկվադորում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել: 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում Էկվադորի ափերից 11 կմ հեռավորության վրա, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի երկրաֆիզիկական ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Երկրաշարժի ցնցումների ինտենսիվությունը գնահատվել է որպես «չափազանց ուժգին»: Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Էկվադորի ափերին գրանցված երկրաշարժի արդյունքում 587 մարդ է զոհվել, ավելի քան 23,5 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր բնակավայրը:




Լրահոս