Ապրիլի 21-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի իր տանը մահացել է ամերիկացի հայտնի երգիչ Փրինսը, փոխանցում է Daily Mail-ը: Ամերիկացի հանրահայտ փոփ աստղը 57 տարեկան էր:
TMZ պորտալը հայտնում է, որ երգիչը մահվանից օրեր առաջ բուժվում էր թմրանյութերի գերդոզավորումից:
«Բազմաթիվ աղբյուրներ հայտնում են, որ Փրինսը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան սրսկել են, նեյտրալացրել թմրանյութի ազդեցությունը: Մեր աղբյուրները նշում են, որ բժիշկները Փրինսին առաջարկել են մնալ հիվանդանոցում, սակայն Փրինսը չի համաձայնվել»,-ասվում է պորտալի հաղորդագրության մեջ: