Այս պահին Էրեբունի վարչական շրջանի Խորենացի և Որմնադիրների փողոցներով հոսում է կոյուղաջուր՝ լցվելով սեփական տների տարածքներն ու բակերը:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, գարշահոտությունն էլ զգացվում է մի քանի մետրից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ վթարի մասին մեկ շաբաթից ավել է, տեղեկացրել են համապատասխան մարմիններին, այդ թվում՝ “Ջրմուղկոյուղի” ընկերության պատասխանատուներին, ովքեր, ժամանելով դեպքի վայր, պատասխանել են, թե դա իրենց գործը չէ:
Բնակիչները հայտնում են, որ Ջրմուղի պատասխանատուները արդեն հինգ օր է՝ ուղտի ականջում քնած են, և իրենք պատրաստվում են դիմել Երևանի քաղաքապետարանի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությանը: Լուրջ խնդիր է նաև այն, որ նշված հատվածում բացակայում է արտաքին լուսավորությունը, ու երբ մութն ընկնում է, բնակիչները, երեխաները հոսող կոյուղաջրի միջով են անցնում ու գնում իրենց տները:
Մանրամասները՝ shamshyan .com-ում: