Համատեղ կառուցվում է հայ-իրանական հիդրոկայան և երկար ժամանակ է աշխատում ենք այդ ոլորտում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, այս մասին նշեց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը:
«Մեր ապրանքները մրցունակ չեն լինում այն դեպքում, եթե լինում է էլեկտրաէներգիայի բարձր սակագին: Էներգետիկ ոլորտի զարգացման հետ կապված մենք կարող ենք ունենալ լուրջ ծրագրեր: Իրանը ինքնստինքյան հզոր երկիր է և ունի պոտենցիալ», – նշեց նա:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը Նահապետյանը նշեց, որ չի ցանկանում որակական գնահատականներ տալ: «Ինչ վերաբերում է ներկայիս վիճակին, բարդ է խոսել` ինչ կլինի, բայց ԵՏՄ անդամակցությունը կարևորագույն հարց է», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում