
Օգոստոսի 19-ին, ժամը 00.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օպել մակնիշի L5427 պետհամարանիշով տաքսի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ Գ. Բ. տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրել: Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան: