Հիմքում մադրիդյան սկզբունքներն են, բայց թե կոնկրետ ինչ լրացումներ են եղել, հայտնի չէ. Վլադիմիր Կարապետյանը` Լավրովի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ մեկ չի կարող ասել`ինչ կտա մեզ 2011 թվականին Կազանում քննարկված պայմանագիրը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը: «Մենք միայն կարող ենք դատողություններ անել մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է և համապատասխան գնահատականներ տալ: Իսկ ինչ էվոլյուցիա է ունեցել մադրիդյան սկզբունքները մինչև 2011 թվականը, դա հայտնի չէ, քանի որ չի հրապարակվել», – նշեց նա:

Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին` Կարապետյանը տեսակետ արտահայտեց, որ եթե այդքան դյուրին լիներ դրանք համաձայնեցնելը, կողմերը վաղուց համաձայնեցրած  և առաջ գնացած կլինեին: «Հիմքում մադրիդյանն է, բայց թե կոնկրետ ինչ լրացումներ են եղել, ինչ կոնկրետություն է, դա հենց բանակցությունների հիմքն է, որն էլ տարաձայնությունների առարկա է», – ընդգծեց նա:

Կարապետյանը հավելեց, որ ասուլիսց այնպիսի տպավորություն է ստացել, որ հիմնական հանդիպումը, այսինքն` Սերժ Սարգսյանի հետ, տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ էր արել Ղարաբաղի հարցով կյանքի կոչել Կազանի համաձայնագրերը:




Լրահոս