
Օգոստոսի 18-ին, ժամը 22.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել՝ 03.24-ին:
Ամբողջությամբ այրվել են Ս. Ս.-ին պատկանող տան 2-րդ հարկը (գույքով) և տանիքի փայտյա կառուցատարրերը` 192 քմ: