Վարդան Օսկանյանը Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկել ԼՂ հակամարտության գոտում ռազմական վերջին գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական վերջին գործողությունները, դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները հետագա բանակցային գործընթացի վրա:

Զրուցակցներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական Միություն նոր փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին՝ ընգծելով այն հնարավորությունները, որոնք քաղաքական կամքի դրսևորման դեպքում լուրջ խթան կարող են հանդիսանալ Հայաստան-ԵՄ խորքային հարաբերությունների համար:
Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակը, Ընտրական օրենսգրքի նախագիծը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հնարավոր մասնակցությունը 2017թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:




Լրահոս