
Առնվազն 25 մարդ է զոհվել և վիրավորվել Իրաքի մայրաքաղաքում մզկիթի պայթյունի արդյունքում, փոխանցում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող Ռիզվանի մարզում շիիթական մզկիթի մոտ:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Հեռուստաալիքը հայտնել է նաև իրաքցի 11 զինվորի մահվան մասին: