Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր նվաճեց:
Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դաևձավ արծաթե մեդալակիր:
Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները:
ՀԱՕԿ լրատվության բաժին