Հունաստանն աստիճանաբար սկսել է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Նույն օրը «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական ծառայությունը տվյալներ էր ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ 2015թ. Հունաստանն իր պարտականությունները նույնիսկ գերակատարել է:
Բյուջեի առաջնային ավելցուկը կազմել է 0,7%, սակայն ակնկալվում էր 0,25% դեֆիցիտ:
Նշենք, որ հունական կառավարությունն ու միջազգային միջնորդները բանակցություններ են վարում Աթենքում՝ փորձելով սահմանել բարեփոխումների ծրագիրը, առանց որի Հունաստանը չի ստանա օգնության երրորդ փաթեթի տրանշը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանի պետական պարտքի հարցով քաղաքական որոշումը կարող է ընդունվել ապրիլի 28-ին: