
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկել է մերձարևելյան կարգավորման հարցերը,- ասվում է Անվտանգության խորհրդի կայքում:
«Քննարկվել են մերձարևելյան կարգավորման հարցերը՝ հաշվի առնելով այս շաբաթ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ ՌԴ նախագահի հանդիպումները: Լուրջ անհանգստություն է արտահայտվել սիրիական ճգնաժամի հարցով ժնևյան բանակցություններում դրության կտրուկ վատթարացման հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Անվտանգության խորհրդի կայքում ասվում է, որ նիստի ժամանակ քննարկվել է ներռուսական օրակարգի հարցերը: