2016թ. ապրիլի 21-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց լրացուցիչ թողարկված սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱրմենիա»-ում: Ընդհանուր առմամբ բանկը ներգրավեց 5,2 մլրդ դրամ` տեղաբաշխելով 22,7 մլն հատ բաժնետոմս: Բաժնետոմսի գինը տեղաբաշխման ընթացքում կազմեց 230ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին բանկն էր Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերիտեղաբաշխում և դրանք ցուցակեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի B հարթակում:
Որպես ներդրման նոր, շահավետ տարբերակ` այս տարվա ապրիլին «Յունիբանկը» սկսեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև 14.06.2016թ.: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, «Յունիբանկը» հրապարակել է ww.unibank.am կայքում 04.04.2016թ.-ին: