
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը (Harlem DESIR) երկուշաբթի ապրիլի 25-ին կայցելի Հայաստան:
Այցի ընթացքում Պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Պետքարտուղարը կայցելի նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ժամը 10.30-ին: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու Պետքարտուղարի այցը Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: